Visa-ն, ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ, սկսում է միասնական արշավ՝ ֆինանսական անվտանգության թեմայով առցանց կրթական խաղ, որի նպատակն է բարձրացնել հաճախորդների շրջանում անվտանգության իրազեկվածության մակարդակը։

Աշխարհի ամենամեծ մարտահրավերներից է անվտանգության ռիսկերի փոփոխուն բնույթը, որը պահանջում է շարունակական նորարարական մոտեցումներ և լուծումներ՝ փոխանցումներում ներգրավված բոլոր կողմերի անվտանգության և ապահովության համար։ Միևնույն ժամանակ խաբեբաները դարձել են թվային նոր դարաշրջանին ավելի հարմարվող և ունակ են արդյունավետորեն զարգացնել իրենց մոտեցումները, հատկապես համաճարակային միջավայրում, երբ անկանխիկ վճարումների կարևորությունը շարունակաբար աճում է։ Մինչդեռ հաճախորդները՝ որպես ամբողջ գործընթացի ամենախոցելի միավոր, առանցքային դեր ունեն իրենց օգտահաշիվներում խաբեությունների հայտնաբերման և կանխման գործում, մասնավորապես, որպեսզի նվազագույնի հասցվեն խաբեություններից հասցված կորուստները։

Մարդիկ օգտագործում են էլեկտրոնային վճարումներ և կցանկանային օգտվել դրա ընձեռած հնարավորություններից, բայց կարելի է մտածել՝ ինչպե՞ս վստահել որևէ վճարային տեխնոլոգիայի և երաշխավորել ապահով և անվտանգ առցանց գնումներ։ Կամ ինչպե՞ս տարբերակել խաբեբաներին և սոցիալական ինժեներիայի խաբեությունները։ Երկու հարցերի պատասխաններն էլ մենք տեսնում ենք մեր հաճախորդներին, առցանց առևտրով զբաղվողներին և ֆինանսական ոլորտի միավորներին կրթելու մեջ, թե ինչպես պետք է խուսափել սոցիալական ինժեներիայի խաբեությունների զոհ դառնալուց։ Այս առումով Visa-ն՝ որպես թվային վճարումների համաշխարհային առաջատար, ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ, Հայաստան է բերում Վճարումների անվտանգության արշավը, որպեսզի հաճախորդներին և քարտապաններին սովորեցնի ավելի ապահով և անվտանգ առցանց գնումներ կատարել, պաշտպանել իրենց անձնական բանկային հաշիվները և վերահսկել իրենց փոխանցումները։ Ավելին, Visa-ն վերջին հինգ տարիներին 9 միլիարդ ԱՄՆ դոլար է ուղղել խաբեությունների կանխման համար տեխնոլոգիաների ստեղծմանը, և համաձայն ստացված տվյալների՝ խաբեությունների ցուցանիշը հասել է պատմականորեն ցածր մակարդակի՝ 0,007 ԱՄՆ դոլար ամեն փոխանցված 100 ԱՄՆ դոլարի համար։

Բացառիկ է Visa-ի դերը վճարումների համաշխարհային և տեղական էկոհամակարգերի զարգացման գործում, և համագործակցությունը ՀՀ Կենտրոնական բանկի հետ՝ որպես երկրում ֆինանսական և գնային կայունությունն ապահովելու լիազորություն ունեցող մարմին, երաշխավորում է արշավի հաջող մեկնարկն ու ձեռքբերումները։

Մեկնարկից անմիջապես առաջ մենք NEWS.am-ի ֆեյսբուքյան էջում հրապարակել էինք առցանց հարցում և ներգրավել ՀՀ քաղաքացիներին, որպեսզի ավելի խորը հասկանանք հաճախորդների առցանց գնումների սովորությունների, փորձառության, խարդախությունների հաճախականության և վճարման նախընտրելի միջոցների մասին։ Արդյունքում ստացվել է մոտ 1000 արձագանք, և մենք արել ենք հետևյալ բացահայտումները՝

  • 55%-ը գնումներ կատարելիս նախընտրում են վճարել քարտով, 20%-ը՝ կանխիկ,
  • 35%-ը ամիսը մի քանի առցանց գնում է կատարում, 74%-ը նախընտրում է այն ժամանակի խնայողության համար, իսկ 49%-ը՝ հարմարավետության և պարզության համար,
  • Վճարման միջոցների առումով 60%-ը նախընտրում է քարտով վճարել առցանց գնումների համար, իսկ 10%-ը կատարում է բանկային փոխանցում, մինչդեռ 12,7%-ն օգտագործում է G Pay-ը կամ Apple pay-ը,
  • 87%-ը նշել է, որ երբևէ չի դարձել խաբեության զոհ,
  • 77%-ը կցանկանար ավելին իմանալ վճարումների անվտանգության մասին և խորհուրդներ ստանալ՝ ինչպես կանխել խաբեությունները։
  • Պարզվել են առցանց գնված ապրանքների/ծառայությունների հետևյալ թոփ հինգ կատեգորիաները, մասնավորապես՝ 67% հագուստ, 28,9% սնունդ, 22,5% հյուրանոց և ճանապարհորդություն, 21,3% էլեկտրոտեխնիկա և 18,7% տան ձևավորում,
  • Հայաստանում COVID-19 համաճարակի ժամանակ 26%-ն ավելի շատ առցանց գնումներ է կատարել, ընդ որում 12%-ը նախկինի համեմատ ավելի քիչ գնումներ է կատարել, իսկ 33%-ը պահպանել է նույն սովորությունը։

Արշավի շրջանակում ստեղծել ենք առցանց ինտերակտիվ խաղ և ներկայացնում ենք մեր վիրտուալ ֆինանսական օգնականին՝ Արմենին, որը ձեզ կուղեկցի տարաբնույթ սիմուլացված իրավիճակներում, կսովորեցնի առցանց վճարման կանոնները և ինչպես չտրվել խաբեբաների հնարքներին, պաշտպանել ձեր անձնական բանկային հաշիվը և ձեր գումարը։ Առցանց կրթական խաղ կարող եք մուտք գործել անցնելով հետևյալ հղմամբ և Արմենի հետ ստուգել ձեր անվտանգային կարողությունները։

«Visa-ին շարունակ ավելի շատ քարտապաններ և բիզնեսի ներկայացուցիչներ են վստահում, հիմնականում այն պատճառով, որ այն հիմնված է անվտանգության, հարմարավետության և կայունության հարցում մեր ստանձնած հանձնառության վրա, ինչը մեր յուրաքանչյուր քարտային փոխանցում դարձրել է ավելի խելացի և անվտանգ։ Մենք վերջին հինգ տարիներին 9 միլիարդ ԱՄՆ դոլար ենք ներդրել խաբեությունների կանխարգելման գործում, և հպարտ ենք, որ Visa-ի ցանցում խաբեությունների ցուցանիշը հասել է պատմական նվազագույնի՝ 0,007 ԱՄՆ դոլար ամեն փոխանցված 100 ԱՄՆ դոլարի համար։ Payment Security արշավի միջոցով, համագործակցելով ՀՀ Կենտրոնական բանկի հետ, մենք կաջակցենք հայաստանցի հաճախորդների լայն շրջանակի՝ բարձրացնելու ֆինանսական իրազեկվածության մակարդակը, խուսափելու, հայտնաբերելու խաբեությունները ավելի արդյունավետորեն և խթանելու երկրում անվտանգ վճարումների միջավայրի ստեղծմանը»,- ասաց Visa-ի Կովկասյան տարածաշրջանի մենեջեր Դիանա Կիգուրաձեն։

«Ժամանակակից աշխարհում ամեն ոք պետք է կարողանա ավելի խելամտորեն տնօրինել իր գումարը։ Յուրաքանչյուր անհատի՝ անկախ կրթությունից, տարիքից, սոցիալական դիրքից, առօրյա կյանքի ցանկացած կողմ ինչ-որ կերպ կապված է ֆինանսների հետ։ Սա նշանակում է, որ մարդիկ պետք է պատշաճ անձնական ֆինանսական կարողություններ ունենան։ Այս տեսանկյունից անձնական ֆինանսների կառավարումը ամենակարևոր կենսական կարողություններից է, որն ազդում է մարդկանց վրա, որպեսզի բարելավեն իրենց և իրենց ընտանիքի բարեկեցությունը»,- ասաց ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Լևոն Սահակյանը։

Միասնական արշավն անցկացվելու է հոկտեմբերի 12-ից նոյեմբերի 12-ը հետևյալ հարթակում՝ www.news.am: Արշավին հետևելու համար խնդրում ենք այցելել NEWS.am-ի էջեր սոցիալական հարթակներում՝ Facebook, Telegram, YouTube և պաշտոնական կայք։ Արշավի շրջանակում YouTube-յան ալիքով մենք կիսվում ենք վլոգներով, որոնց մասնակցելու են Visa-ի խոսնակներ, հրավիրված փորձագետներ ՀՀ Կենտրոնական բանկից և գործընկեր կազմակերպություններից։ Նրանք տեղեկություններ կտրամադրեն ֆինանսական իրազեկվածության վերաբերյալ Visa-ի համաշխարհային մոտեցումների, վճարումների պարզության և հարմարավետության վերաբերյալ, ինչպես նաև օգտակար խորհուրդներ կտան մեր քաղաքացիներին և կօգնեն ապահով ներկայություն ունենալ առցանց տիրույթում, կօգնեն օգտվել համացանցի բարդ աշխարհի ընձեռած հնարավորություններից, խաբեբաներից հեռու պահել գաղտնի տվյալները, և հեռու մնալ այլ քաջածանոթ խնդիրներից առցանց վճարումներ կատարելիս։