«Գազպրոմը» պայմանավորվել է Թուրքիայի հետ գազային հանգույցի շուրջ բանակցություններ սկսել, հայտարարել է գազային ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Թուրքական կողմը, իհարկե, մեծ հետաքրքրություն դրսեւորեց, համաձայնեց մեր գործընկերների հետ, մասնավորապես կորպորատիվ մակարդակով, Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ, որ մենք երկխոսությունը կսկսենք շատ արագ, բառացիորեն հաջորդ շաբաթվա սկզբից։  Եվ եկեք անցնենք նախագծի ծավալների եւ ժամկետների կոնկրետ քննարկմանը»,-ասել է նա։