Goldman Sachs-ը նվազեցրել է Մեծ Բրիտանիայի տնտեսական հեռանկարները եւ նախազգուշացրել հաջորդ տարի ավելի խորը անկման մասին այն բանից հետո, երբ վարչապետ Լիզ Թրասը ֆինանսների նախարարի պաշտոնից ազատել է Կվասի Կվարթենգին եւ հրաժարվել հավանության չարժանացած իր տնտեսական փաթեթի որոշ մասերից, հայտնում է Reuters-ը:

Wall Street Bank-ը վերանայել է 2023 թվականի Մեծ Բրիտանիայի տնտեսական աճի իր կանխատեսումը մինչեւ 1 տոկոս անկում` արտադրության 0,4 տոկոս անկման ավելի վաղ կանխատեսման համեմատ, ընդ որում՝ բազային գնաճը 2023-ի վերջին կկազմի 3,1 տոկոս:

Ֆինանսական շուկաների խառնաշփոթի պայմաններում Թրասը ուրբաթ օրն ասել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի բարձրացնել կորպորատիվ հարկերը մինչեւ 25 տոկոս հաջորդ տարի՝ չեղյալ համարելով այն 19 տոկոսի մակարդակում սառեցնելու խոստումը այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը նույնպես անսպասելիորեն կրճատվեց օգոստոսին:

Goldman Sachs-ն ակնարկել է առաջիկա օրերին քաղաքականության հնարավոր հետագա փոփոխության մասին, սակայն ասել է, թե քիչ հավանական է, որ էներգիայի երաշխավորված գների ծրագիրը վերանայվի, քանի որ այն անհրաժեշտ է ձմռանը տնային տնտեսությունների հաշիվները պաշտպանելու համար: