Եթե ԱՄՆ-ը եւ այլ երկրները չպաշտպանեն հիմնական հասկացությունները, այլ պետությունների անկախությունը, տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության գաղափարը, սահմանները ուժով փոխելու անհնարինությունը, եւ եթե մենք դա չանենք «տարբեր ձեւերով», ապա մենք Պանդորայի արկղը բացելու ռիսկի ենք դիմում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ խոսելով Ուկրաինային աջակցելու անհրաժեշտության մասին։
Այս դեպքում «ագրեսորը կլինի ոչ միայն Եվրոպայում, եւ դա կլինի ոչ միայն Ռուսաստանը», մյուս երկրները «դաս կքաղեն դրանից, եւ դա հակամարտություններ կհրահրի աշխարհի շատ մասերում», կարծում է Բլինքենը։ «Եվ ինչպես գիտենք պատմությունից, այսպես թե այնպես, դա մեզ նույնպես կներքաշի, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք դա, եւ երաշխավորենք, որ այդ կանոններն ապահովվեն… Եվ հենց սա ենք մենք ուզում ցույց տալ Ուկրաինային»,- նշել է նա։





























