Էներգիայի գների աճը, ներառյալ բենզինի թանկացումը  Մեծ Բրիտանիայում հանգեցրել է նրան, որ երկրում ավելի շատ մարդիկ մեքենայով շրջելու փոխարեն անցնում են հեծանիվների: Վերջին չորս ամիսների ընթացքում հեծանվորդների թիվն աճել է 11 տոկոսով՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գրում է Times թերթը։

Վերջին չորս ամիսների ընթացքում հեծանիվով երթեւեկության մակարդակը 54 տոկոսով ավելի բարձր է, քան մինչեւ համավարակը։

Միաժամանակ մեքենան հեծանիվով փոխարինող քաղաքացիների թվի աճի միտումը տեսանելի ապագայում կարող է շարունակվել։

«Դեռ մարտին գրանցվել է հեծանիվ օգտագործող բրիտանացիների թվի կտրուկ աճ, ինչը կապված է վառելիքի գների եւ ընդհանրապես կյանքի ծախսերի հետ», -ասել է  Cycling UK բարեգործական կազմակերպության ղեկավար Սառա Միթչելը։