Նավթի համաշխարհային գներն ուրբաթ առավոտյան փոքր-ինչ բարձրանում են՝ սահմանափակ առաջարկի պայմաններում, միեւնույն ժամանակ՝ այդ աճի պոտենցիալը, գլոբալ տնտեսական ռեցեսիայի սպասմամբ պայմանավորված, այնքան էլ մեծ չէ, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները։
Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսի գինն ավելանում է 0,63 տոկոսով՝ մեկ բարելը 92,96 դոլար, WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսինը՝ 0,69 տոկոսով՝ 85,09 դոլար։





























