Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ասել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ բանակցություններից հետո ինքը վստահ է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված խնդիրներ չեն լինի։
«Ես խոսել եմ վարչապետ Օրբանի, ինչպես նաեւ նախագահ Էրդողանի հետ այս իրավիճակի մասին, եւ մենք հասկանում ենք, որ մեր դիմումի հետ կապված որեւէ խնդիր չպետք է լինի»,-ասել է նա։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գրեթե բոլոր անդամ երկրները համաձայնել են Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը դաշինքին։





























