ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթից հետո շփոթվել է եւ չի կարողացել գտնել բեմից ելքը։ Դրվագը հայտնվել է Fox News հեռուստաալիքի եթերում։

Փիթսբուրգում Բայդենը ելույթ է ունեցել այն վայրում, որտեղ տարվա սկզբին կամուրջ էր փլուզվել, ինչի  հետեւանքով տուժել էր 10 մարդ: 

Ելույթի ավարտին նախագահ շփոթվել է եւ չի կարողացել գտնել բեմից ելքը։ Նա շփոթված նայել է շուրջ եւ բարձրաձայն ինչ-որ բան ասել, սակայն երբ տեսել է աստիճանները, շտապել է իջնել։