Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքի կառավարությունն ընդունել է օրինագիծ, որը թույլ կտա տեղի բնակիչներին 2023 թվականի հոկտեմբերից պահել քիչ քանակությամբ ծանր թմրանյութեր, գրում է ABC-ը։

Առողջապահության նախարար Ռեյչել Սթիվեն Սմիթն ասել է, որ դա խելացի քայլ է, որը «նվազագույնի կհասցնի վնասը ալկոհոլի եւ թմրամիջոցների օգտագործումից»:

Առաջիկա 12 ամիսների ընթացքում կներդրվի դեղերի հսկողության նոր պրակտիկա: Ավստրալիայի մայրաքաղաքային տարածքը երկրի միակ շրջանն է, որտեղ թմրանյութերի պահպանումն ու օգտագործումը թույլատրված է։