Լեզվական միասնության եւ թյուրքական պետությունների ընդհանուր այբուբենի անցման գործընթացն արագացնելու նպատակով ստեղծվել է միասնական այբուբեն ստեղծելու հանձնաժողով, գրում է Anadolu-ն։
Որոշումը ներկայացվել է Թյուրքական պետությունների կազմակերպությանը «Թյուրքական աշխարհի ընդհանուր այբուբենի հարցով սեմինարի» ժամանակ, որն անցկացվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում եւ նվիրված է Լեզվի 90-ամյակին։
Սեմինարի ընթացքում թյուրքական պետությունների գիտնականները տեղեկատվություն են տրամադրել իրենց երկրներում տեղի ունեցած այբուբենի եւ պատմական լեզվական գործընթացների մասին եւ նշել մեկ այբուբենի անցման գործընթացի արագացման եւ թյուրքական պետությունների միջեւ դրա բաշխման կարեւորությունը:





























