Նյու Յորքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր եւ Roubini Macro Associates-ի գործադիր տնօրեն Նուրիել Ռուբինին, ով կանխատեսել էր 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը, նշել է, որ մինչեւ տարեվերջ ԱՄՆ-ը խորը ռեցեսիայի մեջ կհայտնվի:

Նրա խոսքով՝ բոլորը, ովքեր դեռ հավատում են «փափուկ վայրէջքի» հնարավորությանը, պարզապես «զառանցում» են։ Նա նաեւ զգուշացրել է, որ առջեւում է «մեծ ստագֆլացիոն անկայունության» դարաշրջան է՝ առաջիկա տարիներին ամբողջ աշխարհում «զանգվածային սնանկացումներով եւ կասկադային ֆինանսական ճգնաժամերով»:

Bloomberg Odd Lots փոդքաստում նա նախազգուշացրել է, որ անշարժ գույքի հարցում դժվարություններ առաջ կգան, ինչը պայմանավորված կլինի կլիմայական փոփոխություններով:

Տասնյակ հազարավոր նյույորքցիներ համաճարակի պայմաններում տեղափոխվել են Սաննի նահանգ, եւ շատերը շարունակում են դա անել:

 «Կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի կեսը մոտակա 20 տարում կա՛մ ջրի տակ կլինի, կա՛մ չափազանց շոգ կլինի ապրելու համար»,- ասել է Ռուբինին՝ նշելով, որ դա կպահանջի զանգվածային միգրացիա հարավից եւ առափնյա շրջաններից դեպի ԱՄՆ-ի միակ հատվածը, որը դիմադրելու է կլիմայի փոփոխությանը. դա դեպի Կանադա ընկած հատվածն է»:

«Անշարժ գույքը, «լավ պաշտպանվածություն է գնաճի դեմ, քանի դեռ դրամավարկային քաղաքականությունը շատ խիստ չէ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով կլիմայի փոփոխությունը, դուք պետք է ներդրումների տեսակները Միացյալ Նահանգների ճիշտ մասերում փնտրեք», - ասել է նա: