Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար կոնտրադմիրալ Շահրամ Իրանին հաստատել է Իրանի ռազմածովային ուժերի կողմից ամերիկյան երկու անօդաչու թռչող սարքերի գրավումը, որոնց խնդիրն է եղել պաշտպանել միջազգային ջրերը, հայտնում է Mehr լրատվական գործաալությունը։

«Իրանի ռազմածովային ուժերի 84-րդ նավատորմը օվկիանոսների խորքերում, հատկապես Կարմիր ծովում իր հզոր ներկայության շնորհիվ կարողացավ ուղեկցորդական գործողություններ իրականացնել եւ ծովային անվտանգություն հաստատել ամենաբարձր մակարդակով»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Իրանի ռազմածովային ուժերը կարողացել են գրավել ամերիկյան 2 ԱԹՍ:

Ծովակալ Իրանին նշել է, որ ԱՄՆ-ը պետք է իմանա, որ անհրաժեշտ է պահպանել միջազգային օրենքները եւ ընդգծել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում իր հզոր ներկայությամբ խստորեն պատասխան կտա ցանկացած գործողության, որը վտանգում է նավարկությանն ու անվտանգությանը:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 2-ին, ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել էին, որ Իրանի ռազմածովային ուժերը Կարմիր ծովում գրավել են ամերիկյան երկու ծովային անօդաչու թռչող սարքեր: