Ռուսաստանցի գործարար Միխայիլ Ֆրիդմանի որդին՝ Ալեքսանդր Օժելսկին, խնդրել է Ուկրաինային չեղարկել իր դեմ պատժամիջոցները, գրում է РБК-ը։

Երիտասարդը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո լքել է Ռուսաստանը եւ ներկայումս ապրում է Դուբայում՝ վարձակալած բնակարանում։

«Ես չեմ կարող հավատալ, որ այս պատժամիջոցների միակ պատճառը իմ կապն է այլ անձի հետ»,-ասել է 22-ամյա Օժելսկին:

Նա նաեւ նշել է, որ «արժանի չէ այդ պատժամիջոցներին»։

«Ես ինձ ուկրաինացի եմ համարում»,-հավելել է գործարարի որդին։

Փետրվարին Եվրամիությունը պատժամիջոցների ցուցակում ներառել է ռուս պաշտոնյաների, գործարարների եւ լրագրողների, ցուցակում ներառվել են նաեւ Ֆրիդմանի եւ Ավենի անունները։ «Սեւ ցուցակում» հայտնվելուց հետո Միխայիլ Ֆրիդմանը, ինչպես եւ իր գործընկեր Պյոտր Ավենը, դուրս է եկել Ալֆա-Բանկի տնօրենների խորհրդից։