Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությունը կանոնադրության մեջ է մտցրել  Թայվանի անկախության հակազդեցության մասին դրույթը, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով համապատասխան բանաձեւի բովանդակությունը։

«Համակողմանիորեն, հստակ եւ անշեղորեն իրականացնել «մեկ երկիր՝ երկու համակարգ» քաղաքականությունը, վճռականորեն ճնշել եւ զսպել անջատողական ուժերին, որոնք քարոզում են այսպես կոչված «Թայվանի անկախությունը»»,-ասվում է փաստաթղթի տեքստում։

Բացի այդ, հաղորդվում է, որ Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության կանոնադրության փոփոխությունները ներառում են չինական բանակն աշխարհում ամենաուժեղներից մեկի վերածելու խնդիր։