Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին աջակցել են հարյուրից ավելի խորհրդարանականներ, ինչը թույլ է տալիս նրան մասնակցել կառավարության ղեկավարի ընտրություններին, հայտնում է Sky News-ը՝ հղում անելով աղբյուրին։

«Բորիս Ջոնսոնին աջակցում է խորհրդարանի ավելի քան 100 անդամ, ուստի նա կարող է ներառվել քվեաթերթիկում»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ջոնսոնը վերադարձել էր հայրենիք՝ վարչապետի պաշտոնում իր թեկնածության հնարավոր առաջադրման մասին լուրերի ֆոնին։