Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բն Սալմանը չի մասնակցի Ալժիրում կայանալիք Արաբական լիգայի գագաթաժողովին, քանի որ բժիշկները նրան խորհուրդ են տվել չճանապարհորդել, հայտնում է AP լրատվական գործակալությունը։

Ալժիրի նախագահ Աբդելմաժիդ Տեբբունն արքայազն Մուհամմադի հետ հեռախոսազրույցի մասին մամուլի հաղորդագրության մեջ նշել է, որ վերջինս «ներողություն է խնդրել, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 1-ին Ալժիրում կայանալիք գագաթաժողովին՝ համաձայն չճանապարհորդելու վերաբերյալ բժիշկների հորդորի»:

Նախագահը հավելել է, որ հասկանում է իրավիճակը եւ ափսոսում է խոչընդոտների համար՝ մաղթելով առողջություն եւ բարեկեցություն:

Սաուդյան Արաբիայի պետական ​​լրատվական գործակալության՝ Ալժիրի նախագահի եւ արքայազնի հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցի հիմքում եղել են երկու եղբայրական պետությունների միջեւ երկկողմ հարաբերությունների ասպեկտներն եւ հնարավոր համատեղ համագործակցությունը: