Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է, որ կան սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս իր երկրին Ուկրաինային հակաօդային պաշտպանության որոշակի համակարգեր մատակարարել։ Նա նաեւ հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է ոչ մահաբեր սարքավորումներ մատակարարել։
«Կան զենքեր, որոնց արտահանման տարբերակն անգամ չունենք։ Կան զենքեր, որոնք մենք չենք ուզում, որ հայտնվեն մեր թշնամիների ձեռքում: Գաղտնիքներ կան, որոնք մենք չենք կարող բացահայտել։ Բայց այնտեղ, որտեղ մենք կարող ենք օգնել, մենք փորձում ենք օգնել»,-ասել է նա CNN-ի հետ զրույցում։
Նա նաեւ նշել է, որ Իսրայելը «վերլուծում է իրավիճակը», երբ խոսքը վերաբերում է հակամարտությունում Ռուսաստանի կողմից իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի տեղակայմանը։
Ուկրաինայի նախագահն այս շաբաթ ասել է, որ Ռուսաստանը կարող է Իրանին վճարել անօդաչու թռչող սարքերի համար՝ Իրանի միջուկային ծրագրին օգնելու համար:





























