ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն արձագանքել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայտարարությանը, թե սփյուռքից ներդրումներ է բերել Հայաստան:
Նա, Facebook-ի իր էջում գրել է. «Երբ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարում է, որ սփյուռքից ներդրումներ է բերել Հայաստան, խորհուրդ կտամ ծանոթանալ Հայաստանի պաշտոնական վիճակագրական տվյալներին, մասնավորապես՝ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ընդհանուր ներդրումները նվազել են 91,7 մլրդ դրամով կամ 68 տոկոսով»։
Պարսյանը նաեւ աղյուսակ է ներկայացրել:






























