Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալը հայտնել է, որ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին։
Էներգետիկ ընկերությունները ստիպված են էլեկտրաէներգիայի ավելի խիստ սահմանափակումներ մտցնել՝ երկրի կենտրոնական շրջաններում ամբողջական հոսանքազրկումը կանխելու համար։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է նախագահի գրասնեյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն, գրում է Focus-ը։
«Այս գիշեր ռուս ահաբեկիչները կրկին հարձակվել են մեր էներգետիկ ենթակառուցվածքների վրա»,-ասել է նա։
Տիմոշենկոյի խոսքով՝ Կիեւում, ինչպես նաեւ Կիեւի Չեռնիգովի, Չերկասիի եւ Ժիտոմիրի շրջաններում էլեկտրաէներգիայի անհրաժեշտ սահմանափակման չափերը կկարգավորվեն՝ կախված էներգահամակարգի ներկա իրավիճակից։





























