Թուրքիայի հյուսիսում հանքահորի պայթյունի գործով որպես կասկածյալ 25 մարդ է ձերբակալվել, հաղորդում է TRT Haber-ը։

«Բարտինի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ամասրայում հանքահորի պայթյունի հետ կապված 25 կասկածյալների ձերբակալման հրամանագիր է տրվել։ Ձերբակալվածները ցուցմունք են տալիս»,- ասված է հաղորդագրությունում։

Հզոր պայթյունը որոտացել էր հոկտեմբերի 14-ին Բարթին նահանգի ածխահանքում։ Մահացել է 41 մարդ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 15-ին այցելել էր Բարթին տեղում իրավիճակին ծանոթանալու համար։