Մեքսիկայում Տամաուլիպաս նահանգն օրինականացրել է միասեռ ամուսնությունները. այժմ համասեռամոլները կարող են amwusnanal երկրի 32 շրջաններից որեւէ մեկում: Նահանգում միասեռականների ամուսնությունների ամբողջական օրինականացումը տեւել է յոթ տարի, գրում է Independent-ը։
Տամաուլիպասի իշխանությունները 23 ձայնով ընդունել են այդ որոշումը, որին դեմ է քվեարկել 12 պատգամավոր, երկուսը ձեռնպահ են մնացել։
«Ամբողջ երկիրը փայլում է հսկայական ծիածանով: Ապրեք արժանապատվորեն եւ մարդու իրավունքներով: Սերը սեր է», - աել է Մեքսիկայի Գերագույն դատարանի նախագահ Արթուրո Սալդիվարը՝ աջակցելով միասեռականների ամուսնությունների օրինականացմանը:
Գերագույն դատարանը միասեռ միությունների արգելքը հակասահմանադրական է ճանաչել դեռեւս 2015 թվականին: Այդ ժամանակից ի վեր նահանգները մեկը մյուսի հետեւից օրինականացրել են միասեռականների ամուսնությունները: Գերերոյում եւ Տամաուլիպասում այդ գործընթացն ամենաերկարն է տեւել։




























