Սոցցանցերում մի ամերիկուհի հայտնի է դարձել իր նոր սովորությամբ, գրում է Oddity Central-ը`նշելով, որ կինը պատրաստում է տապանաքարերի վրա հայտնաբերած բաղադրատոմսերով:

Մեկ տարի առաջ Ռոզի Գրանտը գրադարանային գիտություն է սովորել Մերիլենդի համալսարանում եւ պրակտիկա անցել գերեզմանատան արխիվում`այդ ընթացքում սկսելով ակտիվորեն վարել սոցիալական ցանցերի իր էջերը՝ պատմելով իր աշխատանքի մասին, եւ հենց այդ ընթացքում էլ կինը առաջին անգամ պատրաստել է տապանաքարի վրա գտած բաղադրատոմսով։

«Այս բաղադրատոմսերը պատրաստելը ցույց տվեց ինձ մահվան այլընտրանքային կողմը: Սա ինչ-որ մեկի հիշատակը հավերժացնելու միջոց է»,- ասել է ամերիկուհին։

Այլ բաղադրատոմսերով Ռոզիին պատրաստել է ընկույզի ռուլետներ, պանրի սոուս, տորթեր՝ ընդհանուր առմամբ 12 ուտեստ։ Գրանթը չի նախատեսում դրանով կանգ առնել եւ պատրաստվում է թողարկել իր խոհարարական հավաքածուն։

«Երբ մենք սգի մեջ ենք, ուտելիքը շատ մխիթարական է», - հավելել է կինը: