Բուքմեյքերները Սենատի միջանկյալ ընտրություններում հանրապետականների հաղթելու շանսերն ավելի քան 70 տոկոս են գնահատում, գրում է Market Watch-ը։
Հանրապետական կուսակցության հեռանկարները նոյեմբեր ամսվա միջանկյալ ընտրությունների համար շարունակում են աճել, եւ խաղադրույքների PredictI շուկան կուսակցությանն ավելի քան 70 տոկոս է տալիս՝ Սենատի նկատմամբ վերահսկողություն ստանալու համար: PredictIt-ի տվյալներով՝ հինգշաբթի օրը Սենատում հանրապետականների հաղթելու հավանականությունը հասել է 72%-ի, համեմատած մոտ մեկ շաբաթվա ընթացքում 3-ից 2 հնարավորության հետ:
Դեմոկրատներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին առավելություն ունեին Հանրապետական կուսակցության նկատմամբ, սակայն այդ առավելությունը վերացել է հոկտեմբերի երկրորդ շաբաթում։
Այլ բուքմեյքերական գրասենյակները միանում են PredictIt-ին՝ նախապատվությունը տալով հանրապետականներին, իսկ Smarkets-ը հանրապետականների հաղթանակը 65 տոկոս է գնահատում:
Անշուշտ, որոշ կանխատեսումներ դեռեւս ենթադրում են, որ դեմոկրատները կպահպանեն վերահսկողությունը Սենատի վրա, որը նրանք ներկայումս վերահսկում են միայն այն պատճառով, որ փոխնախագահ Քամալ Հարիսը վճռորոշ ձայն ունի:
Միեւնույն ժամանակ, NBC News-ի այս շաբաթ անցկացրած հարցումը ցույց է տվել, որ գրանցված ընտրողների 47 տոկոսը նախընտրում է դեմոկրատներին, մինչդեռ 46 տոկոսն ուզում է, որ հանրապետականները գլխավորեն Կոնգրեսում:
Հարցումը ցույց է տվել նաեւ, որ միջանկյալ ընտրությունների նկատմամբ ընտրողների հետաքրքրությունը հասել է ռեկորդային բարձր մակարդակի: Ընտրությունների օրը նոյեմբերի 8-ն է, որին երկու շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել:





























