Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը քննադատել է Թուրքիային այն բանի համար, որ նա Ուկրաինայի պատերազմի հետ կապված «ոսկե միջինին» է հավատարիմ, հայտնում է Katimerini-ն։

«Անկարան կարծում է, որ իրեն պետք չէ որեւէ կողմն ընտրել, կարծես թե չկա ճիշտ կամ սխալ»,- ասել է Միցոտակիսը Վիլնյուսում իր լիտվացի գործընկեր Ինգրիդ Սիմոնիտեի հետ հանդիպումից հետո՝ հավելելով, որ Հունաստանը «կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»։

Միցոտակիսը նաեւ մեղադրել է Թուրքիային տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը խաթարելու մեջ՝ հավելելով, որ լարվածության նոր աղբյուրների տեղ չկա, հատկապես ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջեւ։ «Հունաստանը միշտ պատուհանը բաց է պահում երկխոսության համար, բայց դուռը փակ է պահում սադրանքների եւ իր տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգների համար»,- ասել է նա։