Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ ինքը սպառնալիքներ է ստանում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնու՝ Փոլ Փելոսիի վրա հարձակումից հետո, հայտնում է NYP-ը։

«Ընտրված պաշտոնյաների նկատմամբ սպառնալիքներն ավելի շատ են։ Փաստաթղթերով հաստատված է, որ ես ստացել եմ մի քանիսը»,- ասել է Շումերը հանրապետական մրցակից Ջո Պինյոնի հետ բանավեճի ժամանակ: «Մենք պետք է մեղմացնենք հռետորաբանությունը եւ դատապարտենք բռնությունը»։

Սակայն Պինյոնը քննադատել է Շումերին տարաձայնություններ առաջացնող հռետորաբանություն կիրառելու եւ Գերագույն դատարանի երկու պահպանողական դատավորների՝ Նիլ Գորսուչի եւ Բրետ Քավանոյի նկատմամբ բռնություն խրախուսելու համար: 2020 թվականի մարտին Շումերը հայտարարել էր, որ դատավորները «գին կվճարեն», եթե քվեարկեն աբորտի իրավունքների սահմանափակման համար։ «Այս բեմում կա միայն մեկ մարդ, ում հռետորաբանությունը բառացիորեն ամերիկացուն բերել է Գերագույն դատարանի դատավորի շեմը՝ սպանելու նրան: Դա Չակ Շումերն է եղել»,- ասել է Պինյոնը։ «Դա Չակ Շումերն է, ում վիճելի հռետորաբանությունը հանգեցրել է նրան, ինչ մենք տեսնում ենք այսօր»:

Շումերը խոստովանել է, որ այն ժամանակ սխալ բառեր է ընտրել։ «Ես այն ժամանակ ասել եմ եւ հիմա էլ եմ ասում դա»: