ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 2-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի, Գարեգին Բ-ի եւ այլ հյուրերի հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ դրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի եւ արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: