Israir Airlines ավիաընկերությունը սույն թվականի նոյեմբերի 1-ից մեկնարկել է Թել Ավիվ – Երևան – Թել Ավիվ երթուղով չվերթերը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից NEWS.am-ին հայտնում են, որ չվերթերը կիրականցվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի օրը:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ www.israirairlines.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:





























