Ղազախստանի իշխանությունը բյուջե կվերադարձնի 300 միլիոն դոլար, որն անօրինական դուրս է բերվել երկրից Նազարբաեւի զարմիկ Քայրաթ Սաթըբալդըլուն։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով կոռուպցիայի հակազդեցության հարցերով գործակալությանը, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերադարձվել են ավելի քան 230 միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք քարեր եւ զարդեր։
Բացի այդ , հաստատվել է, որ Սաթըբալդըլուն 300 միլիոն դոլար է ներդրել ԱՄՆ-ում արժեթղթերում։





























