Նախագահ Ջո Բայդենի ենթադրությունն այն մասին, որ ամերիկյան նավթային ընկերությունները շահույթ են ստանում Ուկրաինայի պատերազմից, «բացարձակապես վրդովիչ» է։ Այս մասին հայտարարել է Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) գործադիր տնօրեն Մայք Սոմերսը, հայտնում է Bloomberg-ը։

«Հայտարարությունն ինքնին վրդովիչ էր, եւ ես, անշուշտ, հուսով եմ, որ նախագահը հետագայում կվերանայի նման հայտարարությունները», - ասել է Սոմերսը: «API-ի անդամ մի շարք ընկերություններ, որոնք համատեղ ձեռնարկություններ ունեն Ռուսաստանում, դուրս էին եկել ինստիտուտից, նախքան դաշնային կառավարությունը կհաստատեր դա»:

Նա նաեւ կրկնել է այն պնդումը, որ նավթագազային ընկերությունների չնախատեսված ծախսերի հարկը իրականում կխոչընդոտի ներդրումները նոր արտադրության մեջ, մինչդեռ ԱՄՆ-ը պետք է խրախուսի արտադրության ավելացումը։