ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ենթադրություն է անվանել Սաուդյան Արաբիայի վրա Իրանի «հարձակման» մասին հրապարակումը։

«Անկեղծ ասած, մենք ընդհանրապես նման տեղեկություն չունենք, եւ չգիտենք, թե որտեղից են գալիս այս ենթադրությունները»,-ասել է Պեսկովը։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հաղորդել է,որ Սաուդյան Արաբիան հետախուզական տեղեկություններ է փոխանցել ԱՄՆ-ին իր տարածքում գտնվող թիրախների վրա Իրանի կողմից «անխուսափելի հարձակման» մասին: