Ռուսաստանը սկսել է իր հրթիռային հարվածները կենտրոնացնել էլեկտրաէներգիայի գերերացիայի օբյեկտների վրա՝ փորձելով շարքից հանել ոչ թե բուն էլեկտրակայանները, այլ դրանցից էլեկտրաէներգիա մատակարարող տրանսֆորմատորային ենթակայանները։ Այս մասին ասել է Էներգետիկ հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խարչենկոն, փոխանցում է «Ուկրինֆորմը»։

Նա նշել է, որ վնասված էներգահամակարգի օբյեկտների մասնաբաժինը տատանվում է 35-45 տոկոսի սահմաններում: Փորձագետն ընդգծել է, որ այդ ցուցանիշը փոխվում է ամեն օր՝ էներգետիկները վերականգնում են վնասված ենթակառուցվածքը, միաժամանակ ռուսական նոր հարձակումների պատճառով նոր վնասվածքներ են հայտնվում։

«Մոսկովյան օկուպանտները մի փոքր փոխել են մարտավարությունը՝ նրանք սկսել են հրթիռներն ավելի շատ կենտրոնացնել գեներացիայի հետ կապված օբյեկտների վրա։ Ընդ որում, նրանք չեն փորձում վնասել օբյեկտները, հարվածել ամբարտակներին կամ տուրբիններին։ Նրանք իրենց հարվածները կենտրոնացնում են տրանսֆորմատորային ենթակայանների վրա, որոնք պատասխանատու են կայանից էլեկտրաէներգիա արտադրելու համար»,- ասել է Խարչենկոն։

Նա ընդգծել է, որ նման հարվածներից հետո էլեկտրամատակարարումը վերականգնելու համար 10-15 ժամ է պահանջվում, քանի որ տրանսպորտային էլեկտրական ցանցի մասերը փաստացի ոչնչացվում են։

Փորձագետը նախազգուշացրել է, որ պետք չէ օգտագործել սպառողների անջատումների առնչությամբ «Ուկրէներգո»-ի կողմից ներդրված «բլեքաութ» տերմինը: ««Բլեքաութը» էլեկտրաէներգիայի համակարգի ամբողջական անջատումն է՝ անկառավարելի լինելու պատճառով։ Համակարգն ինքնին անջատվում է, եւ շատ տեխնածին վթարներ են տեղի ունենում»,- պարզաբանել է Խարչենկոն։

Նա վստահեցրել է, որ, չնայած հարձակումներին, ուկրաինական էներգետիկ համակարգը լիովին կառավարելի է, եւ անջատումները, որոնք ներկայումս կիրառվում են, նույնպես կառավարելի են։