Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ «Թուրքական հոսքը» կարող է ուժեղացվել հավելյալ խողովակաշարով՝ հանրապետությունում գազային հանգույց ստեղծելու ծրագրի շրջանակում։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ առաջարկելով գազային հանգույց ստեղծել Թուրքիայում, տեսավ, որ աշխարհի այդ հատվածում եւ միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում կձեւավորվի նոր էներգետիկ քարտեզ, եւ Թուրքիան այդ նպատակով ամենաբնական աշխարհագրական վայրն է»,-Քալընի խոսքը մեջբերում է Haberturk-ը։

«Հնարավոր է էլ ավելի ուժեղացնել «Թուրքական հոսքը» եւ ստեղծել եւս մեկ խողովակաշար, եւ այդ ժամանակ կհայտնվի բացարձակ նոր էներգետիկ քարտեզ՝ արեւելքից արեւմուտք, հյուսիսից հարավ։ Մտածեք այդ մասին 5-10 տարի հեռանկարով։ Եթե դա տեղի ունենա, ապա Թուրքիան կդառնա ոչ միայն գազի տարանցման երկիր, այլ երկիր, որտեղ որոշվում են գազի շուկան եւ գազային մատակարարումները»,-ասել է Քալընը։