Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ 450 հազար բնակարան Կիեւում լույս չունի, ինչը մեկուկես անգամ ավելի է, քան նախորդ օրերին, իրավիճակը մնում է բարդ Ուկրաինայի էներգահամակարգի ծանրաբեռնվածության պատճառով։

«Այսօր առավոտյան էլեկտրամատակարարում չկա 450 հազար բնակարանում, այսինքն՝ կիեւցիների բնակարաններում։ Դա մեկուկես անգամ ավելի է, քան նախորդ օրերին։ Դիմում եմ մայրաքաղաքի բոլոր բնակիչներին. առավելագույն չափով խնայեք էլեկտրաէներգիան, որովհետեւ իրավիճակը մնում է բարդ»,- գրել է Կլիչկոն իր Թելեգրամ-ալիքում։

Նրա կարծիքով՝ կայունացնող անջատումները տեղի են ունենում երկրի էներգահամակարգի կենտրոնական հանգույցի ծանրաբեռնվածության պատճառով։