ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկու անգամ սխալվել է Կալիֆոռնիայում ելույթի ժամանակ։ Նա ասել է, որ  General Motors  խոշորագույն ավտոարտադրողը ամբողջությամբ կանցնի էլեկտրամոբիլներ արտադրության 3035 թվականին։

Նա հստակեցրել է, որ ընկերության գործադիր տնօրեն Մերի Բարան հայց է ներկայացրել Կալիֆոռնիա նահանգի դեմ, քանի որ այնտեղ արտանետումների մակարդակն ավելի բարձր է, քան մնացած ԱՄՆ-ում։

«Նա զանգեց ինձ եւ ասաց, որ իրենք ամբողջությամբ կանցնեն էլեկտրամոբիլների արտադրության 3035 թվականին»,-պատմել է Բայդենը։

Նույն ելույթի ժամանակ Բայդենը շփոթել է տնօրենի անունը՝ նրան անվանելով Գերագույն դատարանի դատավոր Էմի Բարեթի անունով, ապա հասցրել է շտկել սխալը։