Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին վստահեցրել է, որ Կիեւին զենք մատակարարելու հետ կապված խնդիրներ չեն առաջանա։

Նա նշել է, որ իշխող մեծամասնության բոլոր կուսակցությունները կողմ են քվեարկել Կիեւին ռազմական օգնություն ցուցաբերելու նախագծին։

Նրա խոսքով՝ Իտալիան «հստակ եւ վճռական» աջակցում է Ուկրաինային։

Օրեր առաջ Il Messaggero թերթը գրել է, որ Իտալիան որոշել է սառեցնել Կիեւին տրամադրվող ռազմական օգնության վեցերորդ փաթեթը։

Ըստ կառավարության աղբյուրների՝ օգնության փաթեթը սառեցվել է միայն նրա համար, որպեսզի համաձայնեցվի ՆԱՏՕ-ի հետ։