Ուկրաինայի ճգնաժամը ցույց է տալիս՝ որքան անկարող են համաշխարհային անվտանգության ինստիտուտները։ Այս մասին հայտարարել  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան։

«Ռուս-ուկրաինական ճգնաժամը ցույց է տալիս՝ որքան անկարող են համաշխարհային անվտանգության ինստիտուտները։ Աշխարհում հարցականի տակ են  դրվում քաղաքականության եւ տնտեսության, քաղաքականության եւ անվտանգության հարցերը»,-ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում քաղաքական ֆորումի շրջանակում։