Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական 7-րդ խաղում Հայաստանի հավաքականը մրցակցի խաղադաշտում 3:0 հաշվով հաղթեց Անդորրայի հավաքականին եւ 11 միավորով B խմբի 4-րդ տեղում է: Այս խմբում ռուսները 1:0 հաշվով պարտության մատնեցին մակեդոնացիներին եւ 16 միավորով առաջատար են: Իռլանդիա - Սլովակիա հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 0:0 հաշվով: Երկու թիմերն էլ ունեն 14 միավոր: