Թուրքիայի կենտրոնական բանկը բանկերի ղեկավարներին հայտնել է, որ չի հրաժարվի իր քաղաքականությունից ՝ չնայած քննադատությանը, գրում է Reuters-ը։

Կենտրոնական բանկը խստացրել է արտարժույթի, պարտատոմսերի, վարկերի եւ ավանդների շուկաների նկատմամբ վերահսկողությունը՝ ձեռնարկելով մի շարք միջոցառումներ, որոնք, ըստ ԿԲ-ի, կապահովեն ֆինանսական կայունությունը։ 

Թուրքական բանկերը, որոնք այժմ ռեկորդային շահույթ են ստանում, հաջորդ տարի ցավալի շրջադարձ կունենան, քանի որ կոշտ կանոնները թուլացնում են իրենց հաշվեկշիռների վերահսկողությունը:

Աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ Կենտրոնական Բանկը առանձին հանդիպումներ է ունեցել մի քանի բանկերի ղեկավարների հետ, նրանց թվում է եղել Isbank-ի գործադիր տնօրենը։

Անցյալ շաբաթվա սկզբին Isbank-ի գործադիր տնօրենը կոչ  է արել իշխանություններին թուլացնել կամ չեղարկել վերջին միջոցառումները ՝ ասելով, որ դրանք թույլ չեն տալիս արդյունավետ օգտագործել ռեսուրսները:

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ բանակցություններում Կենտրոնական բանկը հասկացրել է, որ կայուն տնտեսական գործունեության համար անհրաժեշտ   քաղաքականությունը կշարունակվի։

Թուրքիայի կենտրոնական բանկը վերջին երեք ամիսների ընթացքում 350 բազիսային կետով նվազեցրել է  տոկոսադրույքը ՝ հոկտեմբերին 85 տոկոսից ավելի ինֆլյացիայի պայմանններում իջեցնելով մինչեւ   10,5 տոկոս։