2025–ի սեպտեմբերին արձանագրվել է 12 մլն 156 հազար 535 տոմասային վավերացում, իսկ 2026–ի սեպտեմբերին՝ 15 մլն 745 538։ Դրական աճը, կազմել է 3.589.003 կամ 29.5%։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12–ին, Երևանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը, ով նաև ներկայացրեց նախորդ շաբաթվա ցուցանիշները՝ նշելով, որ նախորդող շաբաթվա համեմատությամբ աճը կազմել է 3.4%։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատե. «Այս թվերը վկայում են այն մասին, որ մենք գործարկել ենք տոմսային համակարգը ամբողջությամբ և քիչ է շատ է բերել ենք վճարման տրամաբանությունը էլի որոշակի ստանդարտի և վճարումները և վալիդացիաները տեղի են ունենում։ Բայց մենք ունենք մի կարևոր հարց, որը դեռևս օդում առկա է, այն է՝ ինչու ենք մենք սպասում ավտոբուսին 20 կամ 30 րոպե։ Արդեն ժամանակ է, որպեսզի մենք խոսենք մեր երթևեկության խնդիրներից, մանավանդ, որ ունենք արդեն փաստեր և տվյալներ, որոնց հիման վրա կարող ենք հասկանալ խնդիրը և այդ խնդրին որոշակի լուծումներ սկսել տալ»։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը կարևորեց առանձնացված ավտոբուսային գծերի առկայությունը։ Նա նշեց, որ 10 երթուղի են ընտրել և որոշակի հետազոտություն իրականացրել. «երթուղիներում միջինացված վաղ առավոտյան երթը տևում է 87 րոպե, առավոտյան՝ 114 րոպե, ցերեկը՝ 108 րոպե, երեկոյան բեռնված ժամանակ՝ մինչև 133 րոպե։
Անգամ եթե մենք ամբողջությամբ ունենանք համալրված մեր ավտոբուսային պարկը, սակայն առանձնացված գծեր չունենանք, որով այդ ավտոբուսները կերթևեկեն, կոնկրետ օրվա ժամերի ավել ավտոբուս ելք անելով, մենք ուղղակի կավելացնենք խցանման մեջ գտնվող ավտոբուսների քանակը»,–ասաց փոխքաղաքապետը։





























