Հնդկական IndiGo ավիաընկերության ինքնաթիռը, որը Դելիից դեպի Չեննայ ներքին չվերթ էր իրականացնում, արտակարգ վայրէջք է կատարել Հայդարաբադ քաղաքում՝ սրահում բռնկված փաուերբանկի պատճառով, հայտնում է Indian Express թերթը։

«IndiGo ավիաընկերության՝ Դելիից Չեննայ մեկնող չվերթը վերահասցեագրվել է Հայդարաբադի Ռաջիվ Գանդիի անվան միջազգային օդանավակայան այն բանից հետո, երբ օդում բռնկվել էր ուղևորներից մեկի փաուերբանկը»,- նշվում է թերթի հաղորդագրությունում։

Հրապարակման համաձայն՝ բորտուղեկցորդներին հաջողվել է մարել հրդեհը, ինչից հետո օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում։

Այս պահին միջադեպի վերաբերյալ հետաքննություն է իրականացվում։