Հայաստանում գործունեությունն է սկսել PRAXIS ռազմավարական հաղորդակցության և հեղինակության կառավարման ընկերությունը, որը բիզնեսներին և ղեկավարներին առաջարկում է անհատական լուծումներ՝ հիմնված նրանց նպատակների, մարտահրավերների և գործունեության առանձնահատկությունների վրա։ Ընկերության մոտեցման հիմքում «Ռազմավարությունը՝ հաղորդակցությունից առաջ» սկզբունքն է։ PRAXIS-ում համոզված են՝ արդյունավետ հաղորդակցությունը սկսվում է ոչ թե հրապարակումներից կամ գովազդից, այլ ճիշտ հարցերից, հստակ նպատակներից և դրանց հասնելու ռազմավարությունից։
«Յուրաքանչյուր մարտահրավեր տարբեր է, հետևաբար յուրաքանչյուր ռազմավարություն նույնպես պետք է տարբեր լինի։ Մենք չենք առաջարկում պատրաստի լուծումներ և հաղորդակցությունը չենք դիտարկում պարզապես որպես տեսանելիություն ապահովելու միջոց։ Մեր նպատակն է դառնալ այն ղեկավարների և կազմակերպությունների ռազմավարական գործընկերը, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել ոչ միայն ճանաչելիության, այլև վստահության, հեղինակության և երկարաժամկետ աճի մեջ»,– նշում է PRAXIS-ի հիմնադիր Նունե Հովսեփյանը։
Նա ունի ավելի քան 14 տարվա մասնագիտական փորձ ռազմավարական հաղորդակցության, հանրային կապերի և հեղինակության կառավարման ոլորտներում։ Ավելի քան 5 տարի ղեկավարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը (2017-2022թթ․), որպես փորձագետ՝ համագործակցել միջազգային մի շարք ընկերությունների հետ, զբաղվել իրավաբանական բիզնեսի բրենդի զարգացմամբ և այլն։ Այս բազմոլորտ փորձն ընկած է PRAXIS-ի գործունեության հիմքում։
PRAXIS-ը միավորում է ռազմավարական խորհրդատվությունը, հաղորդակցության կառավարումն ու ստեղծագործական լուծումները։ Ընկերության ծառայություններն ընդգրկում են հաղորդակցության, մարքեթինգի և բրենդի ռազմավարությունների մշակումը, ղեկավարների անձնական բրենդինգը, ճգնաժամային հաղորդակցությունը, հանրային կապերի և մեդիայի հետ հարաբերությունների կառավարումը, սոցիալական մեդիան, բովանդակության ստեղծումն ու թվային լուծումները։
Ընկերության մասին մանրամասն տեղեկություններ՝ https://praxis.am/hy





























