ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ծրագրում հանդիպել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի հետ G20-ի գագաթաժողովի շրջանակում, ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Բայդենը թագաժառանգի հետ հանդիպել է հուլիսին։ Մի քանի ամիս անց Սաուդյան Արաբիայի գլխավորած ՕՊԵԿ+ կարտելը կրճատել է նավթի արդյունահանումը, ինչը հարված է հասցրել Բայդենի վարչակազմի՝ բենզինի ներքին գներն ու ինֆլյացիան զսպելու ջանքերին։





























