Հերթական «Ազատության նավատորմը» ծրագրում է ճեղքել Գազայի հատվածի շրջափակումը։
«Ազատության նավատորմի» կոալիցիայի տվյաներով՝ կոալիցիայի անդամների հանդիպումը հովանավորել է Մեծ Բրիտանիայում Պաղեստինյան ֆորումը, որին մասնակցել են միջազգային կոալիցիայի ներկայացուցիչներ Եվրոպայի բազմաթիվ երկրներից, Նոր Զելանդիայից, Մալայզիայից, Թուրքիայից, Կանադայից, ԱՄՆ-ից եւ Հարավային Աֆրիկայից ։ Ներկա է եղել նաեւ Գազայի շրջափակման վերացման միջազգային կոմիտեն։
«Նախկինի պես մեր նպատակն է մարդու լիարժեք իրավունքների պահպանումը բոլոր պաղեստինցիների համար»,-իր պաշտոնական կայքում գրել է կոալիցիան։
Տասը տարում Գազա է ուղարկվել 16 նավատորմ, իսկ 2008 թվականին ուղարկված միայն ութ նավատորմ հասել Է Գազայի հատված։ Իսրայելը սկսել է արգելափակել նավատորմի ժամանումը 2009 թվականին։
2010 թվականի մայիսին բազմաթիվ նախազգուշացումներից հետո Ցախալի ռազմածովային ուժերը որսացել են վեց նավատորմ, որոնք գնում էին Գազա։
Ինչպես պնդում է JPost-ը, նավատորմերից մեկի՝ Մավի Մարմարայի անդամները զենքի կիրառմամբ հարձակվել են ՑԱԽԱԼԻ վրա։ Հարձակման հետեւանքով զոհվել են 9, վիրավորվել տասնյակ անդամներ։ Հարձակման ժամանակ վիրավորվել է նաեւ յոթ իսրայելցի զինվոր։ Այս միջադեպը լուրջ լարվածության պատճառ է դարձել Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերություններում՝ կապված ութ թուրք քաղաքացիների մահվան հետ ։
Անկարան պնդում է, որ իսրայելական հատուկ ջոկատայինները հարձակվել են թուրքական Մավի Մարմարա նավի վրա, որը Գազայի ափեր էր ուղեւորվում Ազատության նավատորմի կազմում։





























