«Վրաստանում մեկ ամսվա ընթացքում կաթի, պանրի եւ հավկիթի գները բարձրացել են 10,3 տոկոսով»,- հայտնում է վրացական Journalist.ge գործակալությունը:
Ըստ գործակալության, ընթացիկ տարվա օգօստոս ամսին գնաճը հուլիսի գնաճի ցուցանիշի համեմատ, աճել է 10,3 տոկոսով: Օգոստոսին 3 տոկոսով աճել է ձկան գինը, իսկ բանջարեղենի եւ կարտոֆիլի գները ` 4,5 տոկոսով: Սակայն, այս ամենի հետ 8 տոկոսով նվազել է մրգի գինը:
Բացի այդ 3,2 տոկոսով ավելացել է տրանսպորտի եւ 1,9 տոկոսով վառելիքի գները:



























