Թերթը գրում է, որ Էջմիածնի մշակույթի պալատի դիմաց տեղադրվելու է նոր խմբաքանդակ: Նախկինում այդ տեղը զբաղեցնում էր «01-99» ֆիլմի հերոսը` Գարսեւանը, որը մարմնավորում էր սիրված դերասան Մհեր Մկրտչյանը: Ժամանակին լուրեր էին տարածվում, որ Մհերին հանել են էջմիածինցի հանրահայտ երգիչ Արամ Ասատրյանի քանդակը տեղավորելու համար: Երկար հարցումներից հետո թերթը պարզել է, թե ովքեր են լինելու նոր խմբաքանդակի հերոսները: «Պարզվեց` այստեղ պատկերվելու են Եղեռնի զոհ դարձած մեր մտավորականները:
Ժամանակավոր պատի հետեւում հերթի մեջ հայտնվածները սպասում են մաս դառնալ խմբաքանդակին»,- գրում է «Առավոտ»-ը:




























