Հայաստանում 2011թ. հունվար-հունիսին դատապարտվածների թվաքանակը կազմել է 1823 մարդ (95-ը`կանայք), նրանցից 47-ը` անչափահասներ (1-ը`աղջիկ): Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը` հիմնվելով ՀՀ դատական դեպարտամենտի ամփոփ տեղեկատվության վրա:
2010 թ. այս նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում դատապարտվածների թիվը նվազել է մոտ հարյուրով, ինչին նպաստել է այս տարվա մայիսին հռչակած համաներումը: Հուլիսի 1-ի դրությամբ 370 անձանց վերաբերյալ գործերը կարճվել են:
Նշենք, որ 2010 թ. առաջին կիսամյակում Հայաստանում դատապարտյալների թիվը կազմում էր 1926 մարդ (86-ը` կանայք), նրանցից 94-ը`անչափահասներ (7-ը` աղջիկ):




























