Նոյեմբերի 24-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տված 21-ամյա աղջիկը հայտնել էր, որ երթուղային ավտոբուսում գողացել են դրամապանակը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը:

Վանաձորցի 21-ամյա երիտասարդը մայրաքաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին: