Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր չէ որեւէ մեկից թույլտվություն խնդրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպում անցկացնելու համար։
«Ես որեւէ մեկից թույլտվություն չեմ խնդրում, թե ում հետ, երբ եւ ինչպես հանդիպել։ Ես հանդիպում եմ ունեցել Եգիպտոսի նախագահի հետ Կատարում։ Ես ոչ մեկից թույլտվություն չեմ խնդրել։ Մեր ազգային շահերը որոշիչ գործոն կլինեն այն հարցում, թե մենք ինչ քայլեր կձեռնարկենք Սիրիայում՝ անվտանգության գոտում մինչեւ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքար»,-Թուրքմենստանից վերադառնալուց հետո լրագրողներին ասել է Էրդողանը։
Էրդողանն ավելի վաղ հայտարարել է, որ չի բացառում Ասադի հետ հանդիպումը։





























