Երեւանի ընդհանուր իրավասությանը դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, քննվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքի երկարաձգման ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա փաստաբաններից Հովսեփ Սարգսյանից։
Հիշեցնենք, հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ում այսօր ազատ արձակելու որոշում է կայացվել։




























