Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում` մառախուղ: Հայպետհիդրոմետը հայտնում է, որ դեկտեմբերի 17-22-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10 աստիճանով:
Երեւանում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0 -2, իսկ ցերեկը՝ +5 +7:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -2 -6, ցերեկը՝ +5 +8 ,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ + 5 + 7,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0 + 2, ցերեկը՝ + 6 + 8,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -2 -7, ցերեկը՝ + 4 + 8,
Լոռիում՝ գիշերը՝ -3 + 1, ցերեկը՝ + 10 + 13,
Տավուշում՝ գիշերը՝ -1 + 3, ցերեկը՝ + 13 + 17,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2 -6, ցերեկը՝ +3 + 6,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ + 5 + 9,
Արարատում՝ գիշերը՝ -1 + 1, ցերեկը՝ + 6 + 8,
Արմավիրում՝ գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ + 5 + 7,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -3 -6, ցերեկը՝ +4 + 6,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2 + 1, ցերեկը՝ + 6 + 8,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 13 + 16,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0 -5, ցերեկը՝ + 8 + 11,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -1 + 3, ցերեկը՝ +12 + 15։





























